ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Վրաստան կատարած այցից հետո կմեկնի Մոլդովա:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, նշելով, որ այցի շրջանակներում չի նախատեսվում այցելություն Հայաստան և Ադրբեջան:
«ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Վրաստան կայցելի փետրվարի 16-ին և փետրվարի 17-ին կմեկնի Մոլդովա` բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու համար: Վրաստան-Մոլդովա այցի շրջանակներում այցելություններ Հայաստան և Ադրբեջան չեն նախատեսվում»,- նշել են մամուլի ծառայությունից:
2021թ. ԵԱՀԿ-ում նախագահում է Շվեդիայի Թագավորությունը: ԵԱՀԿ գործող նախագահը Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն է: