Ստրասբուրգը հաստատում է իր աջակցությունը Հայաստանին

Ստրասբուրգը հաստատում է իր աջակցությունը Հայաստանին. այս մասին թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։
 
 
«Նոյեմբերի 7-ին քաղաքային խորհուրդն ընդունել է Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու հարցում  Հայաստանին սատարելու միջնորդությունը։
 
Ի նշան համերաշխության՝ Ստրասբուրգի քաղաքապետարանը Հայաստանի դրոշը կբարձրացնի քաղաքապետարանի և վարչական կենտրոնի դիմաց»,- ասված է հաղորդագրությունում։