«Այսօր մեր գրասենյակում Արցախի կառավարության նախաձեռնությամբ սփյուռքի 31 հիմնադրամների ներկայացուցիչների մասնակցությամբ հավաք տեղի ունեցավ:
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, ԱՀ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և նախագահի սփյուռքի գծով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը ներկայացրին Արցախում տիրող իրավիճակը, առաջնային կարիքները, քննարկեցին սփյուռքի հիմնադրամների հետ արդյունավետ աշխատելու մեխանիզմները:
Նշվեց, որ այս պահին Արցախում բնակվում է 105-110 հազար արցախցի, և նախևառաջ կարևոր են բնակարանային, սոցիալական, վերականգնողական, զարգացման, ինստիտուցիոնալ կարիքների բավարարումը:
Հավաքին ներկա էր Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով դեռևս շաբաթներ առաջ աշխատաքնային այցով Արցախում էր:
Քննարկման ավարտին որոշում կայացվեց հիմնադրամների և Արցախի կառավարության մասնակցությամբ աշխատաքնային խումբ և համակարգող խորհուրդ ստեղծել»,- տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: