ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Թբիլիսիում կմասնակցի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության միջազգային համաժողովին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վրաստանի ազգային մրցակցության գործակալության նախագահ Իրակլի Լեկվինաձեի հրավերով մեկնել է Վրաստան՝ նոյեմբերի 16-ից 17-ը Թբիլիսիում կայանալիք Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։   

Համաժողովի ընթացքում քննարկվելու  են մրցակցության քաղաքականությանը, սպառողների շահերի պաշտպանության մեխանիզմների կիրառմանը, մրցակցային մարմինների  կողմից այդ ուղղություններով իրականացվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:  
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով