«Պահանջում եմ անհապաղ հանդես գալ հերքմամբ, այլապես պատիվ կպահանջեմ դատական կարգով»․ Լոռու փոխմարզպետը հերքել է «Հրապարակ»-ին
Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը հերքել «Հրապարակ»-ին և գրել․

«Քիչ առաջ համացանցում նկատեցի մի ստահոդ և զրպարտիչ նյութ առ այն , թե ես իբր վեճի եմ բռնվել պարեկների հետ և անգամ հարվածել նրանցից մեկին: Զրպարտանքի հեղինակ լրատվականը hraparak.am , հավատարիմ մնալով լրագրությունը զրպարտանքով փոխարինելու իրենց ավանդական դարձած քաղաքականությանը , չի խորշել ամենաստոր ձևով ինձ հեղինակազրկելուց և անվանարկելուց: Հայտնում եմ , որ ամբողջ օրը եղել եմ աշխատավայրում և ոչ մի միջադեպ իմ և պարեկների միջև չի եղել: Պահանջում եմ անհապաղ  հանդես գալ հերքմամբ, այլապես պատիվ կպահանջեմ դատական կարգով»։