Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման մարզման ժամանակ ստացած ձախ ազդրի մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունը։
«Ես կյանքում երբեք չեմ հանձնվել, բայց այսօր պետք է մտածեմ թիմի մասին: Ստիպված եմ հավաքականում տեղը թողնել մի խաղացողի, ով կարող է օգնել մեր թիմին լավ հանդես գալ Աշխարհի առաջնությունում։ Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար»,- գրել է Բենզեման Ինստագրամի իր էջում։
Միևնույն ժամանակ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է, որ Կարիմ Բենզեմայի փոխարեն այլ խաղացող չի հրավիրի:
Բենզեման 1978 թվականից ի վեր «Ոսկե գնդակի» առաջին մրցանակակիրն է, ով չի մասնակցի Աշխարհի գավաթին: