ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է 2022 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված 15 մարզական լրագրողների և ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների ու մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների քվեարկության համադրությամբ:
Այսպիսով՝ 2022 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել.
Ալեքսանյան Արթուր (ըմբշամարտ, աշխարհի առաջնության չեմպիոն) Ամոյան Մալխաս (ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ) Բաչկով Հովհաննես (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն) Գասպարյան Սամվել (ծանրամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն) Դավթյան Արթուր (մարմնամարզիկ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն) Լալայան Վարազդատ (ծանրամարտ, աշխարհի առաջնություն 3-րդ տեղ, Եվրոպայի փոխչեմպիոն) Հարությունյան Արսեն (ըմբշամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն) Հովսեփյան Անի (բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն) Մերդինյան Հարություն (մարմնամարզություն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն) Մկրտչյան Լիլիթ (հրաձիգ, Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ) «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքներով լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 5 մլն դրամ: