82 տարեկանում մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Պելեն, նա տառապում էր քաղցկեղով. գրում է
forbes.ru-ն:Բրազիլացին պատմության մեջ միակ խաղացողն էր, որ հաղթեց աշխարհի երեք առաջնություններում և Մարադոնայի հետ կիսեց ՖԻՖԱ-ի վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստի կոչումը։
Պելեն նոյեմբերի վերջից գտնվում է Սան Պաուլոյի հիվանդանոցում։ 2021 թվականին Բրազիլիայի հավաքականի նախկին ռմբարկուն ենթարկվել է հաստ աղիքի ուռուցքի հեռացման վիրահատության և այդ ժամանակվանից պարբերաբար բուժվել է։