Մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում, մեր երեխաները հաց չունեն ուտելու. Դավիթ Բաբայան
Արցախում հումանիտար ճգնաժամը կանխելու համար դատապարտող հայտարարություններից զատ, անհրաժեշտ է, որ միջազգային կառույցները կոնկրետ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:

Բաբայանը հավելել է, որ սա ոչ այլ ինչ է, քան մարտահրավեր քաղաքակիրթ աշխարհին։

«Որովհետև մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում։ Ուրիշ երկրներում պարում են, Ձմեռ պապից ինչ-որ ակնկալիքներ են սպասում երեխաները։ Մեր երեխաներն էլ հաց չունեն ուտելու, սոված են»,- նկատել է նա: