Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող դամբարանից Վլադիմիր Լենինի մարմինը գողանալու փորձի համար հարբած տղամարդ է ձերբակալվել․ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ իրավապահ մարմիններին հղում անելով։
«Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 6-ի գիշերը։ Տղամարդը բերման է ենթարկվել, երբ նա փորձել է բացել դամբարանը, որտեղ գտնվում է Վլադիմիր Լենինի մարմինը և առևանգել այն։ Պարզվել է, որ ձերբակալվածը հարբած է եղել»,- ասել է գործակալության աղբյուրը։
Նրա խոսքով, դեպքի վայր է կանչվել շտապօգնություն, բժիշկները հարբածության ֆոնին ձերբակալվածի մոտ հոգեկան խանգարում են հայտնաբերել։
Հիշեցնենք, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Կրեմլի պատի մոտ 1924 թվականից թափանցիկ սարկոֆագում պահպանվում է Վլադիմիր Լենինի մարմինը։ 1989 թվականից մինչ օրս վեճեր են ընթանում Լենինի վերահուղարկավորման և դամբարանի փակման թեմայով։