Հայաստանից Սիրիա է մեկնել 29, Թուրքիա՝ 27 փրկարար․ ՆԳՆ
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանից Սիրիա է մեկնել 29, Թուրքիա՝ 27 փրկարար: Այս մասին Civic.am-ին հայտնեցին Հայաստանի ներքին գործերի նախարարությունից:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Հանրապետությունը որոշեց փրկարարական ջոկատներ  ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: