ՏԻՄ-երում, այո, չարաշահումները շատ են. ինչո՞ւ եք առարկում համայնքի բնակչությանը լրացուցիչ լծակ տալու դեմ. Վլադիմիր Վարդանյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Ձեզ չի հուզո՞ւմ Երևանում տեղի ունեցածը կամ տեղի ունեցողը, կամ տեղի ունենալիքը: Երբ քաղաքացին գալիս է պատգամավորի հետ հանդիպման, իր հարցերի երևի 90 տոկոսը վերաբերում է ոչ թե պետական մարմինների, այլ ՏԻՄ մարմինների աշխատանքներին: Եվ, կներեք, այո, այդտեղ չարաշահումները շատ են»,- այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում Դատախազության մասին օրենքում լրացումներ կատարելու հարցի քննարկմանը, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով՝ այո, տեղական ինքնակառավարման մարմինները անկախ են կենտրոնական մարմիններից, բայց պետությունից է՞լ են անկախ. «Կամ՝ ինչո՞ւ ենք մենք առարկում այն բանի դեմ, որ այդ համայնքի բնակչությունը լրացուցիչ լծակ ունենա՝ պահանջելով դատախազությունից որոշակի միջոցներ ձեռնարկել»: