ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը կմնա կալանքի տակ
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը կմնա կալանքի տակ։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեց փաստաբբան Սերգեյ Ոսկանյանը։

«Այսօր կալանքի նիստն է եղել, քննարկվել է կալանքի երկարաձգման միջնորդությունը։ Դատավորը որոշեց քննիչի միջնորդությունը բավարարել, կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով՝ մինչև 2023 թվականի ապրիլի 11-ը»,-ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին:

Ավելի վաղ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել էր՝ իր հոր առևանգման գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու անձ:

Ավելի վաղ Սուրեն Մանուկյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ որևէ առնչություն չունի իրեն վերագրվող դեպքի հետ։