«Հայրենիք» կինոթատրոնի շենքի վնասված սյան վերանորոգումը վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավասությունների մեջ չի մտնում․ այն սեփականատիրոջ պարտականությունն է
Ք․ Երևան, Արշակունյաց պողոտա, Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում գտնվող «Հայրենիք» կինոթատրոնի շենքի վնասված սյան վերանորոգման հետ կապված` բազմաթիվ բնակիչների խնդրանքի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ այն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավասությունների մեջ չի մտնում: Նշված սյան վերականգնումը սեփականատիրոջ պարտականությունն է, որի մասին վերջինս բազմիցս զգուշացվել է:
Նշենք նաև, որ կարճ ժամանակահատվածում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն իր պարտավորությունների շրջանակում հիմնանորոգել է նույն ավտովաթարի հետևանքով վնասված Գ. Նժդեհի գետնանցման հենապատը: