Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «չի կարողանում պատկերացնել այնպիսի իրավիճակ», որի դեպքում ինքը կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է CNN-ը։
«Չկան այնպիսի հանգամանքներ՝ շփվելու համար Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, որովհետև նա իր խոսքի տերը չէ: Մենք նրա նկատմամբ ոչ մի վստահություն չունենք»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ դիվանագիտական գործիքներ կիրառելուց առաջ պետք է հասնել այն բանին, որ Ռուսաստանը լքի ուկրաինական տարածքը։