Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը խորհրդարանական կոմիտեին հայտնել է, որ Ռուսաստանը չի կարողանում կատարել սպառազինությունների մատակարարման իր պարտավորությունները Ուկրաինայում պատերազմի պատճառով, փոխանցում է CNN-ը։
«Այս տարի նախատեսված էր խոշոր մատակարարում, որը չի կայանա։ Նրանք (ռուսները) մեզ գրավոր հայտնել են, որ չեն կարողանա դա ապահովել»,- հայտարարել է ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը։
Հրապարակված հաշվետվության մեջ չի նշվում, թե կոնկրետ ինչ պետք է մատակարարեր Ռուսաստանը։ CNN-ը հիշեցնում է, որ Հնդկաստանը 2018 թվականին գնել է S-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիր 5,4 միլիարդ դոլար արժողությամբ։ Reuters-ի տեղեկություններով՝ այդ համակարգերից երեքն ավելի վաղ մատակարարվել են, ևս երկուսը սպասվում է։