Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումները վերացնելու երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը ողջունելի է. Կլաար


Լարվածությունը նվազեցնելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումները վերացնելու համար երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը ողջունելի է։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«ԵՄ-ն Վրաստանում ԵՄ առաքելության միջոցով 15 տարի օգնել է նմանատիպ հանդիպումներ կազմակերպելուն և պատրաստ է կիսել իր փորձը»,- նշել է նա։

Հունիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ։