ԵՄ-ին ինտեգրվելու քայլերի հաջորդականություն կա, որտեղ հանրաքվեն առաջնահերթ չէ

«Կա նպատակ, որը քաղաքական թիմը դրել է իր առջև ու առաջ է շարժվում։ ԵՄ-ին ինտեգրվելը մեր օրակարգն է, բայց եթե հանրաքվեի նպատակը այն է, որ իմանանք ժողովրդի տեսակետը, ապա ժողովրդի տեսակետը մենք շատ լավ գիտենք։ ԵՄ-ին ինտեգրվելու քայլերի հաջորդականություն կա, որտեղ հանրաքվեն առաջնահերթ չէ» Այս մասին նշում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է նպատակահարմար աշնանը հանրաքվե անցկացնել ԵՄ-ին ինտեգրվելու հայտ ներկայացնելու համար։


Բադալյանը շեշտում է, որ հանրաքվեով չի ամրագրվում ԵՄ-ին անդամության թեկնածու հայտ ներկայացնելը, կամ ԵՄ անդամ դառնալը, ինչ վերաբերվում է ՌԴ-ի հետ հետագա հարաբերություններին, Բադալյանը ասաց «Մենք ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու կարիք չունենք, ՀՀ-ն որպես անկախ պետություն իրավասու է ընտրել իր հետ համագործակցող պետությունների չափը որոշել»։


Պատգամավորը նշում է, որ ՀՀ-ն հաստատուն քայլերով շարժվում է դեպի խաղաղության օրակարգ ու խաղաղության պայմանագրի կնքումը և երբ Ալիևը առաջ է քաշում ՀՀ-ի Սահմանադրությունը փոխելու տեսակետը, դա խաղաղության պայմանագրից խուսափելու միջոց է։


Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան