Ալիևը շնորհակալություն է հայտնել Տոկաևին՝ Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին աջակցելու համար


Աստանայում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է նաև Ադրբեջանի նախագահի հանդիպումը Ղազախստանի նախագահի հետ:


Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացներին աջակցելու համար: Այդ մասին հայտնել է Տոկաևի մամուլի ծառայությունը:


Ըստ նույն աղբյուրի՝ կողմերը քննարկել են առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային կազմակերպությունների շրջանակներում հետագա փոխգործակցության հարցերի վերաբերյալ։