«Ինձ համար անսպասելի էր Լիլիթ Գալստյանի կողմից
նման բան լսելը, բայց դա պայմանավորված է նրանով, որ ընդդիմությունը փորձում է իշխանափոխության
հասնել ամեն գնով։ Այդ գինը նույնիսկ կարող է լինել հայրենիքի մի մասի կորուստը»: Այս մասին ասաց
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝
անդրադառնալով դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթին ԵԱՀԿ ԽՎ նիստին, որի
ընթացքում Ադրբեջանին քննադատելու փոխարեն՝ նշել էր, որ ՀՀ-ում հարյուրից ավելի քաղբանտարկյալներ
կան, իսկ ցույցերի ընթացքում ոչ իրավաչափ ուժ է կիրառվում իրավապահների կողմից։
Հոգևորական Բագրատը աշնանը պետք
է իր մարտավարությունը փոխի. «Նա պետք է պատրաստվի 2026 թվականի ընտրություններին։
Բայց պետք է ձերբազատվի Քոչարյանից ու Սարգսյանից։ Եթե նա ինքնուրույն է գործում, ապա պետք է ազատվի նրանցից, եթե չազատվի,
ապա արդյունք չի լինի»։
Աղազարյանի խոսքով՝ Հայաստանը
շարժվում է դեպի ԵՄ, բայց ոչ ոք չգիտի, թե
կես տարի հետո ինչ իրավիճակում կլինի Եվրոպան։
Մանրամասն՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան