«Անդրադառնալ ինչ-որ մի քաղաքականապես
տգետ հոգևորականի, որը ստախոսությամբ է տառապում, ես որևէ անհրաժեշտություն չեմ գտնում։
Մենք գնացել էինք տեսնելու սահմանազատված սահմանը, դիրքերում կատարված աշխատանքները,
որի մասին մանրամասն չեմ կարող խոսել»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական
պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի
հայտարարությանը, թե Կիրանցում իրենք չեն տեսել ՀՀ-ի ու Ադրբեջանի պետական սահմանին
գտնվող փշալարերը, մինչդեռ իշխանական պատգամավորները այցելել էին, տեսանյութ հրապարակել
սահմանազատված ու փշալարերով առանձնացված սահմանից։
Դավոյանի խոսքով՝ եթե նույնիսկ
աշնանը Գալստանյանը ցանկանա շարունակել իր իշխանափոխության նպատակը, ապա հերթական ֆիասկոն
է լինելու. «Առաջադրանք են կատարում։ Ուղղակի այդ հոգևորականը այնքան փառասեր գտնվեց,
որ մտավ վարչապետի դերի մեջ ու մնաց իրականության ու չիրականության արանքում»։
Դավոյանը կարծում է, որ աշնանը
ընդդիմությունը նոր լիդերի փնտրտուքների մեջ է լինելու։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան