Քաղաքացիակենտրոն լրատվություն
Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան 2024 թվականի հուլիսի 9-ի17-ը կայցելի Վրաստան և Հայաստան՝ քննարկելու ժողովրդավարական կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի, լրատվամիջոցների ազատության և խոսքի ազատության հարցերը։
Հայաստանում պետքարտուղարի տեղակալը կհանդիպի պետական բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նա կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ոգեկոչելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը, Հաղպատի վանք՝ նպաստելու կրոնական ազատության նկատմամբ հարգանքին և մշակութային ժառանգության պահպանմանը: