Սամանթա Փաուերը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության աշխատակիցներին շնորհակալություն է հայտնել

Հայաստան կատարած իր այցի վերջում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տեղացի աշխատակիցների հետ:


 

«Տեղացի աշխատակիցները վճռորոշ դեր են խաղում մեր ընդհանուր նպատակներն առաջ մղելու գործում և նրանք են մեր առաքելության ինստիտուցիոնալ հիշողությունը:


 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատակիցների առաջնահերթությունները, հետաքրքրությունները, մտահոգությունները:


 

ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը շնորհակալություն հայտնեց ողջ թիմին՝ Հայաստանում դրական փոփոխություններին նպաստելու, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները խթանելու հանձնառության և պրոֆեսիոնալիզմի համար»,- ասված է USAID-ի տարածած հաղորդագրության մեջ: