«Այդ առաքելությունը ՀՀ-ին անհրաժեշտ
է։ Շատ սահմանային վեճեր ու բախումներ այդ առաքելությունը կանխում է, ու Գալուզինի
հայտարարությունը իր վերաբերմունքն է Արևմուտքին»: Այս մասին ասաց Ազգային ժողովի
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով
ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինի հայտարարությանը, թե Հայաստանում ԵՄ առաքելության միջոցով
ՆԱՏՕ-ն ներթափանցում է Հրվ. Կովկաս։
Ինչ վերաբերում է Գալուզինի այն
խոսքին, որ եվրոպական առաքելությունը ՀՀ-ում տեղակայված է նաև ի հեճուկս Իրանի ու Թուրքիայի,
Բագրատյանը ասաց. «Թուրքիան ԵՄ անդամակցությանը ձգտող երկիր է, ու նա չի կարող այդ
կառույցի ներկայացուցիչներին թշնամի դիտարկել։ ՌԴ-ն պարզապես ցանկանում է դաշնակիցներ
ձեռք բերել ի հեճուկս ԵՄ առաքելության»։
Բագրատյանը նշեց, որ ԵՄ-ն ողջունում
է ՀՀ-ում ժողովրդավարությունը և աջակցում է Հայաստանին. «Պետք է կարողանանք բոլորի
հետ հարաբերություններ կառուցել, մեզ պետք չեն թշնամիներ տարածաշրջանում կամ տարածաշրջանից
դուրս։ Եթե մենք անվտանգային խնդիրներ ունենք, ու մեր անվտանգային դաշնակից ՌԴ-ն չի
արձագանքում խնդիրներին, հետևաբար պետք չի, որ խանգարի, որպեսզի մեր անվտանգությունը
ապահովենք մեր ուժերով»։
Պատմական սխալ էր, որ մեր անվտանգությունը
ամբողջությամբ ՌԴ-ից էր կախված. «Վերջերս ԱՄՆ-ի հետ հեռանկարային ռազմավարական դաշնակցային
հարաբերությունների հարցը քննարկվեց»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան