Կանաչ լույս՝ ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ․ ԵԽ-ն հաստատել է Եվրահանձնաժողովի առաջարկը

Բրյուսելում եվրոպական խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկը: Այս մասին Բրյուսելից փոխանցել են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։


«Անդամ 27 երկրների հավանությունից հետո հարցը կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտարարի՝ կոնկրետ երբ է սկսում բանակցությունները և գործողությունների ինչ ծրագիր է դնում Երևանի առջև»,- բացատրել է  «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։