Նոր Սահմանադրության ընդունումը 2027-ից շուտ չի լինելու, Անկախության հռչակագրի հղման հարցը չի քննարկվել. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքում արված գրառմամբ անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդում Սահմանադրության փոփոխությունների հարցին:


 

«Քանի որ շատ եք հարցնում, ասեմ.

 


1. Նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու։


 

2. Սահմանադրության նախաբանին և/կամ Անկախության հռչակագրի հղման հարցը խորհրդում չի քննարկվել և մոտակա ժամանակահատվածում չի քննարկվելու։

 


3. Խորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ապագա Սահմանադրության մոդելը (որ այն լինի պրինցիպներ սահմանող և ոչ միկրոկարգավորումներով)։


 

4. Այսօրվա նիստի տեսագրությունը քիչ անց կհրապարակվի Արդարադատ[ության նախարարության] կողմից։


 

5. Առաջիկա նիստում քննարկվելու է կայուն մեծամասնության երաշխավորող նորմից հրաժարվելու հարցը»,- նշել է նա։