Ադրբեջանը մերժել է Փաշինյան-Ալիև հանդիպման հայկական կողմի առաջարկը

Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։


Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է:

 

Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը: