ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում՝ Բլենհայմյան
պալատում, մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին: ՀՀ վարչապետը
միջոցառման շրջանակում կունենա երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:
Այս գագաթնաժողովին մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահը։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը
զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ
Բլեյանի հետ։
Նա ցանկալի համարեց մեր վարչապետի
և Ադրբեջանի նախագահի հանդիպումն այնտեղ։
«Ես շատ եմ կարևորում ՄԹ-ն այս
տարածաշրջանում։ Մոտ մեկ տարի առաջ մեր հարաբերությունները մեկ մակարդակով բարձրացան
և ռազմավարական երկխոսությամբ ամրագրվեցին։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես հայ-բրիտանական
հարաբերությունները պետք է հնարավորինս տարատեսակ որակավորումներով հարստացնենք, և
ևս մեկ մակարդակով բարձրացվեն և դառնան արդեն ռազմավարական համագործակցության մակարդակի։
Մանավանդ այն պարագայում, երբ մենք գիտենք, որ ԱՄՆ-ում շատ թեժ նախընտրական իրավիճակ
է, և դժվար է կռահել, թե ի վերջո ով կընտրվի կամ կվերընտրվի որպես նախագահ։ Եվ այս
պարագայում ես կարծում եմ, որ շատ կարևոր է հենց այս պահից ներառել ևս մեկ միջնորդի,
ևս մեկ հարթակ, որը նաև ունի ազդեցություն և հարաբերություններ Ադրբեջանի հետ»,- ասաց Առնոլդ Բլեյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան