Տեսել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկկողմ շփումների հնարավորությունը. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Օքսֆորդում Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին և այդ ուղղությամբ իր գործադրած ջանքերին:


«Վերջին ամիսներին տեսել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկկողմ շփումների հնարավորությունը: Գիտեք, ես փորձեցի անել հնարավորը ԵՄ-ի անունից՝ հեշտացնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը»,- ասել է նա։