ԱՄՆ-ում և այլ երկրներում աշխատանքային փորձառություն ձեռք բերելու նոր հնարավորություն՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և «Libra Group» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին հնարավորություն կընձեռնվի աշխատանքային փորձառություն ձեռք բերել ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում գործունեություն ծավալող «Libra Group»-ի ընկերություններում։


Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողները, ովքեր առնվազն 18 տարեկան են և վարժ տիրապետում են անգլերենին։


«Libra Group»-ը կհոգա թռիչքի, վիզայի և այլ ծախսեր. ընկերությունը կուղղորդի նաև կեցության կազմակերպման հետ կապված հարցերում։


Մասնակցության համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://boards.greenhouse.io/thelibragroup/jobs/7519057002 ․ հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թ․ հոկտեմբերի 2-ն է։


Հիշեցնենք, որ փորձնակության (internship) ինստիտուտի ներդրման համապատասխան կարգավորումները սահմանվել են նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում 2023 թ․ կատարված փոփոխությունների շրջանակում։