Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմում փոփոխություն է տեղի ունեցել. խմբակցության ղեկավար

«Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմում փոփոխություն է տեղի ունեցել»: Այս մասին տեղեկանում ենք Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի էջից։


Վերջինս  տեղեկացրել է, որ վաղաժամ դադարել են ավագանու 5 անդամի՝  Նիկոլայ Գևորգի Ղազարյանի, Հարություն Հմայակի Նիկողոսյանի, Երվանդ Սամվելի Խանամիրյանի, Աղասի Գրիգորի Մաթևոսյանի և Հասմիկ Ստեփանի Ստեփանյանի լիազորությունները: Նրանց ավագանու կազմում փոխարինել են Անժելա Գևորգի Մաթոսյանը, Նարեկ Հովհաննեսի Բեկզադյանը, Վոլոդյա Գառնիկի Հակոբյանը, Հայկ Ստեփանի Ստեփանյանը, Պարգև Տիգրանի Գևորգյանը:


«Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հրավիրած նիստում մանդատներն այսօր հանձնվել են»,- հայտնել է Քնարիկ Հարությունյանը: