ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու վերաբերյալ. Եղոյան

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու, ինչպես նաև՝ Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցություն տրամադրելու վերաբերյալ:


Այս մասին հայտարարել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:


«Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի տեսանկյունից սրանք շրջադարձային որոշումներ են, որոնք ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում են որակապես նոր մակարդակի»,- նշել է  նա: