Մեր հասարակությունը պատրաստ է ԵՄ գնալու գործընթացին, և Նիկոլ Փաշինյանն էլ դա գիտի. Մեհրաբյան

Ժողովրդավարական ուժերի հարթակը այսօր Եվրոպայի հրապարակում ազդարարեց, որ նախաձեռնում է ստորագրահավաք՝ ԵՄ անդամակցության նպատակով։


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։


«Անհրաժեշտ է 50 000 ստորագրություն, վստահ եմ՝ դա հավաքվելու է օրենքով սահմանված ժամկետում, որից հետո այն ներկայացվելու է ԱԺ-ին, որպեսզի այնտեղ համապատասխան գործընթաց սկսվի, որի արդյունքում, այո, Հայաստանը կդիմի ԵՄ-ին՝ լիիրավ անդամակցության հայտով։ Հենց այս մեկնարկ ստացած գործընթացի իմաստը դա է»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։


Նա նաև նշեց, որ մեր հասարակությունը պատրաստ է այդ գործընթացին, և Նիկոլ Փաշինյանն էլ գիտի, որ պատրաստ է, նա հայտարարեց, որ ժողովրդի կարծքիը գիտի, իրենք ևս գիտեն, և վստահ է, որ իրենք գիտեն նույն բանը: Հիմա, նրա խոսքով, այս ամենը պետք է իր իրավաբանական տեսքը ստանա, նաև այդ մասնակիցները՝ 50 000 թվով, կստանձնեն անձնական պատասխանատվություն և անձնական առաքելություն մեր պետությունը ԵՄ անդամ դարձնելու այս գործը ստանձնելով։


«Այնպես ստացվեց, որ այսօր Բրյուսելում շատ կարևոր միջոցառում պետք է տեղի ունենա, և մենք ունենք ԵՄ աջակցությունը թե Խաղաղության եվրոպական հիմնադրամի այդ գործիքակազմից օգտվելու համար, խոսքը վերաբերում է ոչ լետալ պարագաներին՝ բանակին վերաբերող, դրանից օգտվելու և նաև առանց վիզայի ռեժիմ հաստատելու շուրջ բանակցային գործընթացի մեկնարկի հետ կապված»,- ասաց քաղաքագետը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան