Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին․ Միլլեր

Հայաստանն ու Ադրբեջանը Խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին շարունակում են զգալի առաջընթաց արձանագրել: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։


«Ինչպես ասացինք՝ խաղաղության ժամանակն է։ Մենք վճռական ենք աջակցել այս գործընթացին, շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ»,- ասել է նա։