«Ի հեճուկս Ռուսաստանի ճնշման՝ ՀՀ-ն ընտրել է ժողովրդավարության և բարեփոխումների ճանապարհը». Էստոնիան և Չեխիան ողջունել են Հայաստանին առնչվող ԵՄ որոշումները

Բրյուսելում պատմական որոշում է կայացվել. ԵՄ-ն համաձայնել է սկսել ինչպես վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը, այնպես էլ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանին աջակցությունը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան:


«Սա կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և ժողովրդավարության ճանապարհին։ Էստոնիան լիովին աջակցում է այս քայլին»,- գրել է նա։


ԵՄ-ում Չեխիայի պատվիրակությունը նույնպես ողջունել է ԵՄ այդ որոշումները և համարել, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցությունը կմեծացնի Հայաստանի կայունությունը. «Այս կարևոր որոշումներն աջակցում են երկրին, որը, չնայած Ռուսաստանի ճնշմանը, ընտրել է ժողովրդավարության և բարեփոխումների ճանապարհը»։