«Վճռականորեն աջակցում ենք ԵՄ-Հայաստան կապի ամրապնդմանը». Լիտվայի ԱԳՆ

Լավ լուրեր. Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ-ի կողմից Հայաստանին աջակցության և առանց վիզայի ռեժիմի շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:


«Լիտվան վճռականորեն աջակցում է ԵՄ-Հայաստան կապի ամրապնդմանը, և մենք, ինչպես նախկինում, հաստատակամորեն հավատարիմ ենք մնում տարածաշրջանի ժողովրդավարական և խաղաղ ապագային»,- հայտնել է նա: