Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը

Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը:

Հնդկական IADN լրատվականի տարածած հաղորդագրության համաձայն` Հայաստանի կողմից Հնդկաստանից զենքի գնման ընդհանուր ծավալը 2024-2025 թվականների ֆինանսական տարում հասել է 600 միլիոն դոլարի:


Հայաստանը, 2021 թվականից սկսած, Հնդկաստանից ձեռք է բերում հրթիռներ, հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ։  Մատակարարումների ժամկետների մասին տվյալներ հիմնականում չեն նշվում: