«Արմեդ» համակարգը չի գործելու մինչև հուլիսի 30-ը

«Արմեդ» առողջապահության ազգային օպերատորից հայտնում են, որ տեխնիկական աշխատանքներ իրականացնելու պատճառով «Արմեդ» համակարգը չի գործելու մինչև հուլիսի 30-ը` ժամը 09:00-ն, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:


Նշվում է, որ անհետաձգելի բուժօգնության տրամադրման համար որևէ խոչընդոտ չի լինի:


«Նախապես հերթագրված հետազոտությունները և հիվանդանոցային բուժումը կտրամադրվեն նույնպես պլանային կարգով` առանց խոչընդոտի:


Հիշեցնում ենք` բուժհաստատություն դիմելիս ունենալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` անձնագիր, ՀԾՀ, սոցիալական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր:


Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրությունում: