Քաղաքացիակենտրոն լրատվություն
Պետք է դա շարունակական լինի՝ քաղաքը բոլոր հին ավտոմեքենաներից, ավտոմեքենաների կմախքից պետք է ազատենք: Այս մասին այսօր Երևանի գործակարգավարական նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, երբ զեկուցվեց, որ ծանուցագիր է ուղարկվել անշարժ գույքի սեփականատերերին՝ վերջիններիս սեփականություն կամ օգտագործման իրավունքով պատկանող անշարժ գույքի հարակից տարածքում պարտադիր բարեկարգման, այդ թվում՝ ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հենակմախքների և այլ իրերի տեղափոխման աշխատանքները կազմակերպելու նպատակով:
Վերջինս նշեց, որ այս աշխատանքն արդեն տեսանելի է որոշ տեղերում։