Աշնանը Երևանում կլինեն նոր 15 տրոլեյբուսներ՝ 12 մետր երկարությամբ
v

Աշնանը Երևանում կլինի ZhongTong մակնիշի նոր 15 տրոլեյբուս՝ 12 մետր երկարությամբ:

Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: Գրառմանը կից հրապարակվել է նաև տեսանյութ

Տրոլեյբուսների բարձր տեղատարողությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կտան ավելի արդյունավետ և հարմարավետ ծառայություններ մատուցել երևանցիներին։