Սիսիանի որոշ հատվածներից հայկական զորքերի հետքաշման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

Oragirnews-ը հղում անելով անանուն աղբյուրի` տեղեկություն է տարածել, թե իբր Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի որոշ դիրքերից հայկական զորքը հետ է քաշվում: Ինժեներական տեխնիկաները ևս իջեցնում են: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքեց լուրերը, նշելով, որ այն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։