Հուլիսի 27-ին Գյումրիում կայացավ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական
փառատոնը, որին մասնակցում էին բազմաթիվ զբոսաշրջիկներ, Երևանի և տարբեր մարզերի բնակիչներ,
տասնյակ պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի
հետ։
Փառատոնը եզրափակվեց Գյումրու
Վարդանանց հրապարակում, որտեղ մենահամերգով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանը։ Նշենք,
որ ՀՀ կառավարությունը 2018-ից ի վեր բազմիցս
է նման մեծ միոջացառումներ անցկացրել Գյումրիում, որոնց մասնակցել են հազարավոր քաղաքացիներ։
Կայացած և մեր հայրենակիցներին
ուրախ օր պարգևած միջոցառումը, սակայն, որոշ
ընդդիմադիրների շատ է տխրեցրել։ Մասնավորապես, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այնքան
է տխրել, որ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, թե՛ մասնակիցների, թե՛ սիրված
երգիչ Թաթա Սիմոնյանի հասցեին։ Ի դեպ համերգն
անվճար էր։
Թեմայի վերաբերյալ civic.am-ը
զրուցել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական
պայմանագիր» խմբակցության անդամ Վովա Հակոբյանի հետ, որը նշեց, որ սա առաջին դեպքը
չէ, երբ կառավարության կազմակերպած միջոցառումները ընդդիմադիրները քննադատում են, անգամ
երեխաների տոնը։
«Սա նորություն չէ և այս մարդկանց
վարքը շարունակվում է, և ռուբենմելիքյանների նմանները դասեր չեն քաղում և չեն ընկալում
ժողովրդի տրամադրվածությունները, որովհետև իրենք իրականում կտրված են ժողովրդից և ժողովրդի
մասնիկը չեն։ Սակայն մենք նաև նկատում ենք, որ հենց իրենք և իրենց շրջապատի անձինք
զերծ չեն մնում վայելելուց, համերգներ գնալուց,
համերգներ կազմակերպելուց, համերգներ տալուց, արտերկրում իրենց ժամանակը և հանգիստը
կազմակերպելուց։ Այնպես որ ուշադրություն պետք չէ դարձնել նման երևույթներին, նրանց քննադատություններին, ուղղակի պետք է անտեսել»,-ասաց
Վովա Հակոբյանը։
Վերջինս նշեց, որ ցավը հենց այն
է, որ իրենց իրավապաշտպան հռչակած մարդիկ, ովքեր ի պաշտոնե պետք է մարդկանց ոչ թե թիրախավորեն,
այլ հակառակը պաշտպանեն թիրախավորումներից, տարբեր տեսակի հարձակումներից, նրանք են
մարդկանց տարբեր խմբերին՝ կախված նրանց հայացքներից, կողմնորոշումներից, բնակության վայրից, սկսում թիրախավորել։
«Սա ուղղակի ցույց է տալիս այդ
մարդկանց արժեհամակագը, ցույց է տալիս, թե մենք ինչի մեջ ենք գտնվել 20 և ավել տարի
շարունակ, որ այդպիսի մարդիկ բարձր պաշտոններ են զբաղեցրել, մարդու իրավունքների պաշտպանությամբ
են զբաղվել Հայաստանում, դասախոսել են տարբեր համալսարաններում։ Եվ ահա այս մարդիկ
սերունդ են կրթել։ Սա է մեր երկրի աղետներից մեկը»,- նշեց Վովա Հակոբյանը։
Զարմանալի է, որ փաստաբանների
պալատն է լուռ, որ իր համայնքում կան մարդկանց թիրախավորող, վիրավորող, բայց կոչումով
«մարդկանց իրավունքները» պաշտպանող անձինք։
Ի դեպ, մի քանի օրից Երևանում
նախատեսված է մեծ համերգ, որի ժամանակ երգելու է Ռուբեն Մելիքյանի հարած քաղաքական
ուժի ղեկավար՝ Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ Սիրուշոն։ Արդյոք սույն անձնավորությունը համարձակություն
կունենա քննադատել նաև Սիրուշոյին։ Ի դեպ, նշյալ համերգի տոմսերի գինը հասնում է մինչև
20 000 դրամ։
Հավանաբար, Ռուբեն Մելիքյանը
և իր նմանները կարծում են, որ հայ ժողովուրդը պետք է հավերժ սգա և այդ մասին էլ իրենք
պարտադիր պետք է հիշեն, հատկապես իշխանությունների կազմակերպած միջոցառումների ժամանակ,
իսկ եթե միջոցառումները կազմակերպում են կամ մասնակցում են իրենք, ապա դա ընդունելի
է և այդ ժամանակ սուգը մոռացվում է։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան