Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է իրականացնում Արտաշատի համայնքապետարանում

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ստուգումներ են իրականացնում Արտաշատի համայնքապետարանում։


Արդեն կան ձերբակալվածներ:


Կոմիտեից էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ տեղեկությունն առայժմ չեն մեկնաբանում։