ԵՄ-ում ու ԱՄՆ-ում կան կասկածներ, որ Հայաստանը կարող է հետ կանգնել դեպի արևմուտք ճանապարհից․ Ստեփանյան

Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած քայլի ՌԴ-ի կողմից, իրենք տանում են իռացիոնալ քաղաքականություն։  ՌԴ-ն շատ վատություն է արել ՀՀ-ին ու Ադրբեջանի միջոցով ՀՀ-ին փորձում է ծնկի բերել։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝  անդրադառնալով Պեսկովի հայտարարությանը, որով հույս է հայտնել, որ  ՀՀ-ն չի շարժվի Ուկրաինայի ճանապարհով։


Ստեփանյանը հնարավոր վտանգները հաշվի առնելով նշում է, որ եթե Վրաստանը վերջնականապես թեքվի դեպի Ռուսաստան, ապա պետք չի բացառել, որ ՌԴ-ն ինչ-որ պահի կարող է Վրաստանի տարածքով հարձակվել Հայաստանի վրա։

 

Ստեփանյանը խոսելով ժողովրդավար ուժերի առաջարկած ԵՄ-ին անդամակցության համար հանրաքվե անցկացնելուն նշում է, որ վտանգ այդ առումով չի տեսնում «Հանրաքվեի նպատակը այն է, որ ցույց տանք աշխարհին, որ ՀՀ-ն չի կրկնելու Սերժ Սարգսյանի սխալը։ ԵՄ-ում ու ԱՄՆ-ում կան կասնածներ, որ նմանատիպ որոշում ևս մեկ անգամ կարող է լինել»։

 

Քաղաքագետը կարծում է, որ եթե հանրաքվեն տեղի չունենա, ապա դա կօգտագործվի իշխանության դեմ և իշխանությունը չպետք է հրաժարվի այդ առաջարկից «Եթե մենք հանրաքվե անցկացնենք ու տանք ԵՄ-ին անդամակցության հայտ, ապա դրանով անցյալի վերադարձ չի լինելու։ Ես վստահ եմ, որ ԵՄ-ին այլընտանք չկա։ Եթե մենք գնանք բելառուսացման ճանապարհով,  ապա  ռուս-թուրքական գործարքը կլինի ու Հայաստանը կկիսեն»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան