Նախարար Գնել Սանոսյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։

 

Նախարարը հանձնարարել է Տեսչական մարմինների հետ համագործակցությամբ պարբերաբար այցերի միջոցով հետևել տեխզննման կայանների և գազաբալոնային համակարգերի վկայագրման գործընթացին։

 

Միջոցներ ձեռնարկել չարաշահումներ թույլ տված տնտեսվարող սուբյեկտների գործունեության լիցենզիաներն օրենքով սահմանված կարգով դադարեցնելու ուղղությամբ։ 

 

Նախարարը հանձնարարել է կրկին Տեսչական մարմնի հետ համագործակցությամբ ուսումնասիրել և արձանագրել միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վրա ապօրինի տեղադրված գովազդային վահանակները, և քննարկել ճանապարհը սպասարկող ընկերությունների հետ համագործակցությամբ դրանք ապամոնտաժելու հնարավորությունը։ 

 

Քննարկվել են ավագանիների վերապատրաստման գործընթացի հետ կապված հարցեր։

 

Քննարկվել է նախարարության ընթացիկ կատարողականը։ Նախարար Սանոսյանը հանձնարարել է հետևել ծրագրերի իրականացման ժամկետներին և ապահովել համապատասխան կատարողական։

 

Քննարկվել են ընթացիկ աշխատանքային այլ հարցեր։

 

Նախարարը տվել է մի շարք նոր հանձնարարականներ։