Դիլիջան քաղաքում հողազանգվածի փլվածք է տեղի ունեցել

 Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 30-ին ժամը 14:26-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում տեղի է ունեցել հողազանգվածի փլվածք. կա տուժած:


Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, պարզվել է, որ շինարարական աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել հողազանգվածի փլվածք (մոտ 5 խմ). քաղաքացին մնացել է հողազանգվածի տակ։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Թ.-ն (ծնված 1991 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել հողազանգվածի տակից և տեղափոխվել բժշկական կենտրոն: