Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդականը հանդիպել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի հետ: Այս մասին ասված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության «X»-ի միկրոբլոգում:
«Հանդիպել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի հետ:
Քննարկվել է կողմերի միջև համագործակցության ընդլայնման հարցը», - նշված է գրառման մեջ:
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը գնդապետ Էդգար Հունանյանին շնորհավորել է նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։