Հայ-թուրքական կարգավորումը, հաղորդակցությունների վերականգնումն ամենակարևոր տարրերն են կայուն և բարգավաճ Հրվ. Կովկասի համար. Կլաար

Երեկ հայ-թուրքական սահմանին տեղի է ունեցել Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի կարևոր հանդիպումը։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում ում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:


«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների վերականգնումն ամենակարևոր տարրերն են առավել կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար», - գրել է Կլաարը: