Իր բոլոր մտքերն ու քայլերը
համեմված են դիմացինի հանդեպ չարությամբ։ Այդպիսի քայլերը սատանայական հոգեկերտվածք
ունեցող անձնավորության դրսևորում են։ Civic.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի հայտարարությանը, որն ասել էր,
թե իշխող ուժի Գյումրիի հավաքից հետո «վառեմ- մարեմի» շենքը փլվել է։
Աղազարյանը կարծում է, որ հիմա
տեղին չէ ԵՄ-ի անդամակցության համար հանրաքվե անել, որովհետև իշխանությունը այսպես
թե այնպես շարժվում է այդ ուղղությամբ․ «Իրականությունից կտրված քայլեր անել պետք չի»։
Պատգամավորը նշում է, որ իրենք
խաղաղության օրակարգով են առաջ շարժվում․ «Ամեն օր պատերազմի կրակը հեռացնում ենք
ու խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտեցնում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան