Ալեքսանդր Սպենդիարյանի անվան
օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքի վնասման վերաբերյալ տեղեկատվությունը
և հայտնի տեսանյութը, որը տարածվում է սոցցանցերում, նոր չէ, այդ վթարը տեղի է ունեցել
այս տարվա մայիսի սկզբներին։ Այդ մասին civic.am-ի հետ զրույցում ասաց Օպերայի և բալետի
ազգային ակադեմիական թատրոնի շենքի շահագործման գծով փոխտնօրեն Սուրեն Աղաբաբյանը։
Վերջինս նշեց, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ,
երբ ամբողջ քաղաքը հեղեղումների մեջ էր և կար այդ կոլապսային իրավիճակը։ Ի դեպ այդ
ընթացքում արդեն սկսված էին տանիքի վերանորոգման աշխատանքները․ «Ինչպես տեսնում
եք հիմա ամեն ինչ վերականգնվում է։ Շենքի տանիքի պաշտպանիչ շերտի տանիքածածկույթի և
ջրամեկուսիչ շերտի փոխարինման գործընթաց էր նախատեսված, որը շատ վաղուց հրատապություն
ուներ։ Վերջին անգամ այդ վերանորոգումն իրականացվել էր 2001-2002 թվականերին՝ Լինսի
հիմնադրամի շրջանակներում և ժամանակն էր արդեն այդ ամեն ինչը փոխելու և այս նյութը
ինչ-որ մենք տեսնում ենք համընկավ մեր շինարարական մեկնարկի հետ»,-ասաց Սուրեն Աղաբաբյանը։
Վերջինս նաև ասաց, որ տեսանյութի
այն մեկնաբանությունը, թե անձրևաջրերը մեծաքանակ վնասներ են պատճառել շենքին, դա այդպես
չէ։
Սուրեն Աղաբաբյանը նաև տեղեկացրեց,
որ Կառավարությունը՝ բարձրացված խնդրին արձագանքել է և միջոցներ է տրամադրել տանիքի
վերանորոգման համար։
«Այս պահին մենք գտնվում ենք
տանիքի 30-80 ամենաբարձր կամ մեր երևանյան լեզվով ասած՝ «ժամացույցի տանիքում» և մոտավորապես
10 օրից կվերջանա աշխատանքների երկրորդ փուլը, մոտ 25-30 օրում այս հատվածն ամբողջապես,
100 տոկոսով ավարտված կլինի և կհանձնվի շահագործման,: Կշարունակենք մյուս նիշերի վրա,
որովհետև օպերայի տանիքը մեկ չի, մի քանի տարբեր նիշերում և հարթակներում է և տարբեր
կտորներից է բաղկացած։ Շնորհակալ ենք ԿԳՄՍ նախարարությանը և կառավարությանը, որ մեր
բարձրացրած հարցերը անարձագանք չմնացին և տեսնում եք, որ մենք արդեն ունենք, նոր տանիք,
որը հուսով ենք՝ մի 25-30 տարի անխոս պիտի ծառայի»,- նշեց Սուրեն Աղաբաբյանը։
Մեր զրույցակիցը նաև նշեց, որ
հենց նույնը օրը գիշերը վթարը վերացված է եղել իրենց կողմից, իսկ երկու ամիս անց աղմկողներին
Սուրեն Աղաբաբյանը տեղեկացնում է, որ ոչ մի օր թատրոնի գործունեությունը չի կանգնել։
«Բեմահարթակը աշխատել է, դահլիճը աշխատել է, մեր
խաղացանկն ամենօրյա է։ Եթե դա այդքան սարսափելի լիներ և տենց վնասներ պատճառած լիներ,
բնականաբար և տրամաբանությունն էլ հուշում է, որ դրանից հետո պետք է թատրոնը մի քանի
օր կանգներ։Ամեն օր եղել են օպերային և բալետային ներկայացումներ, ամեն օր առավոտից
երեկո գնում են փորձեր։ Մեր աշխատանքը պլանավորված գնում է։ Ճիշտ է, դա մեզ համար էլ
էր չեպե համարվում, բայց եղել է իրավիճակ, որը օպերատիվ վերցվել է և չէր կարծում, որ
այդ աստիճանի արձագանք և աղմուկ-աղաղակ կարող էր լինել»,- ասաց Սուրեն Աղաբաբյանը։
Ներկայումս ընթացող տանիքի այդ
հատվածի շինարարության նախահաշվային արժեքը կազմում է մոտ 60 միլիոն դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան